Բանանի հետ տուն բերված թունավոր սարդն այս տղամարդու կյանքը դժոխքի վերածեց (Photo)


05:21 , 7 հուլիս, 2017

Անտանելի ցավ, մեկ շաբաթ կոմայի մեջ, 8 վիրահատություն, կտրատված ձեռք և հսկայական սպի․ այսպիսին են «Կեղծ սև այրի» տեսակի սարդի խայթոցի հետևանքները: 59-ամյա բրիտանացի Փոլ Ջորին սուպերմարկետից բանան էր գնել և չէր նկատել դրա վրայի սարդին: Արդյունքում միջատը խայթեց նրան հենց տանը: Այսօր Փոլն առողջ է, բայց ձեռքի 40%-ը չի գործում: