Վաճառվում է Ելցինի «Mercedes»-ը


02:54 , 6 հուլիս, 2017

Operativ.am-ը գրում է․

«Авто.ру» պորտալում հրապարակվել է կապույտ «Mercedes-Benz S» դասի վաճառքի մասին հայտարարություն: Մեքենան, ըստ ներկայիս սեփականատիրոջ, պատկանել է Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինին: Համապատասխան հայտարարությունը պորտալի կայքում է տեղադրվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

«Ավտոմեքենան ցուցադրվել է Ֆրանկֆուրտի ավտոսրահում 1995 թվականի սեպտեմբերին և ստեղծվել էր կանցլեր Հելմուտ Կոլի համար, սակայն նա հրաժարվել է մեքենայից և այն վաճառել իր ընկեր «Բորիսին» (Բորիս Ելցինին), ով օգտագործել է մեքենան 1995 թվականի վերջից մինչև կյանքի վերջին օրերը»,- հավաստիացրել է մեքենայի տերը:

Սեփականատերը «Mercedes»-ը վաճառում է 33.8 միլիոն ռուբլիով (500 հազար եվրո):

Բարձր գինը նյութի հեղինակը բացատրում է նրանով, որ այժմ տրանսպորտային միջոցը մասնավոր հավաքածուում է գտնվում: