NASA-ն ցուցադրել է հյուսիսափայլը տիեզերքից


18:15 , 5 հուլիս, 2017

ԱՄՆ Անկախության օրվա առթիվ NASA-ն հրապարակել է բևեռային փայլատակման (հյուսիսափայլ) տեսանյութը, որը նկարահանվել է տիեզերանավից: Տեսանյութը հրապարակվել է տիեզերական գործակալության Facebook-ի էջում: Այդ մասին հայտնում է strana.ua-ը:

Հյուսիսափայլը արևային քամու լիցքավորված մասնիկների և Երկրի մթնոլորտի վերին շերտերի բախման արդյունք է: