Խաղաղ բնակչության հետեւում թաքնվելով հարձակվելը Ադրբեջանի ավանդական քաղաքականությունն է. Շավարշ Քոչարյան


16:50 , 5 հուլիս, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

Խաղաղ բնակչության հետեւում թաքնվելով հարձակումներ գործելը համապատասխանում է Ադրբեջանի ավանդական քաղաքականությանը:

Այս մասին նշել է Հայաստանի ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: