Հայաստանով մեկ անկանոն ու բոլոր օրենքները խախտող ռուսական համարներով ավտոմեքենաների հանդիպում ենք բոլորս։ Հատկապես վարորդների նյարդերի վրա հասցրել են ազդել, բայց անակնկալ էր տեսնել, թե ինչպես է Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանության վարչական տարածքից դուրս գալիս ռուսական պետհամարանիշներով մեքենա, անթաքույց խախտում երթևեկության բոլոր կանոնները, ստեղծում վթարային վիճակ ու ոստիկանների լուռ հայացքի ներքո շարունակում ճանապարհը:
Փաստորեն, ամերիկացիներն էլ կարմիր համարների փոխարեն գերադասում են ռուսական համարներով մեքենաներ վարել ))))