Պուտինին տեղեկացրել են ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման մասին. Պեսկով


15:00 , 5 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ՊՆ ներկայացուցիչները հայտնել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման մասին: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է Газета.ру-ն:

Նա նաև նշել է, որ Պուտինին զեկուցել են հրթիռի տեսակի մասին:

ԿԺԴՀ-ն հուլիսի 4-ին հերթական անգամ բալիստիկ հրթիռ է արձակել, որն ընկել է Ճապոնիայի տնտեսական տարածք: