Մարդիկ, ովքեր հայտարարում էին` ընդդիմությունը պիտի վճռական գործողությունների անցնի, ինչո՞ւ են հիմա Րաֆֆուն գովաբանում


17:10 , 2 ապրիլ, 2013

Մարդիկ, ովքեր հայտարարում էին, որ ընդդիմությունը պիտի վճռական գործողությունների անցնի, դեմ էին ցանկացած կոնտակտին իշխանությունների հետ և քննադատում էին երկխոսությունը, այժմ գովաբանում են Րաֆֆու թե՛ երկխոսությունները, թե՛ պայքարը սահմանադրական ու օրինական ուղիով տանելու որոշումները, թե՛ իշխանությունը կիսելու մասին հայտարարություններն ու Սերժի լեգիտիմությունն ընդունելը:
Մարդ, ով հայտարարում էր, որ հացադուլ էլ երբեք չի լինելու, դրանից երկու շաբաթ հետո հացադուլ է սկսում, անուն էլ դնում` կեղծիքադուլ, ստադուլ` հայտարարելով, որ այդ «դուլերը» կթարգի այն ժամանակ, երբ Սերժը ինքնաբացարկ կհայտարարի: Դրանից երեք շաբաթ հետո պարզվում է, որ այդ մարդը ոչ թե հացադուլ էր անում, ոչ թե կեղծիքադուլ կամ ստադուլ էր անում, այլ ծոմ էր պահում, և դադարեցնելով այդ ծոմապահություն դարձած հացա-կեղծիքա-ստադուլը` Սերժին իշխանությունը կիսելու առաջարկ է անում: