Անակնկալ հյուրեր խոտի դեզերի մեջ (Photo)


07:20 , 5 հուլիս, 2017

Իռլանդացի ֆերմերը խոտի դեզերն էր կարգի բերում, երբ դրանց արանքում բվի 3 ճտի և մի խուրձ սատկած կրծողների հանդիպեց: Նա անմիջապես զանգահարեց վայրի բնության պահպանությամբ զբաղվող կազմակերպություն, որպեսզի վերջիններս հոգ տանեն ճտերի մասին, բայց այնտեղից խորհուրդ տվեցին խոտի խրձերը նույնությամբ հետ դնել և սպասել, մինչև թռչունները կմեծանան: Ինչպես նաև ֆերմերին հորդորեցին կրծողների վերացման համար թույներ չօգտագործել, որովհետև դրանք կարող են ընկնել թռչունների օրգանիզմ: