Էրդողանն ու Թերեզա Մեյը հեռախոսազրույց են ունեցել


19:30 , 4 հուլիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: 

Ըստ Milliyet-ի՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Կիպրոսի խնդրին՝ ընդգծելով հարցի  արդար լուծման անհրաժեշտությունը։ Առաջնորդները նաև կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։

Էրողանն ու Մեյը նաև պատրաստակամություն են հայտնել հանդիպել Համբուրգում կայանալիք G-20 գագաթաժողովին: