Նրա նովելներից Headhunters-ի ադապտացիան ԲԱՖՏԱ-ի է արժանացել: Լեոնարդո դի Կապրիոյի պրոդյուսերական ընկերությունը գնել է Նեսբյոյի Blood on Snow-ի իրավունքները: Եվ Մայքլ Ֆասբենդերի մասնակցությամբ The Snowman նովելի հիման վրա ֆիլմն էլ սկսել են նկարել:
Newmag-ը ներկայացնում է ժամանակակից դետեկտիվ գրող Յու Նեսբյոյի հետ VICE-ի հարցազրույցը:
VICE: Ողջույն Յու: Մի անգամ դուք քրեական գրականությունը բնութագրել եք որպես «գրականության փանք-ռոք»: Ի՞նչ նկատի ունեք:
ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Ինձ համար փանք ռոքը մի բան է, որն իր վրա է վերցնում ամենը ինչ անպետք է, և այդպես մնում է այն, ինչ կոչվում է երգի կմախք: Դետեկտիվ գրելը հենց նույն բանն է: Այստեղ պատմությունը հասնում է մինչև ոսկորին: Մի բան, ինչ իմ գրքերը չեն անում ի տարբերություն փանք-ռոքի, պնդումներ, հայտարարություներն է: Իմ գրքերը հակառակն են. դրանք հարցեր են: Ես իմ հերոսներին բարոյական դիլեմմաներ եմ առաջադրում և ստիպում եմ նրանց ընտրություն կատարել: Եվ ես փորձում եմ չլինել դատավորը նրանց կատարած ընտրության: Իմ տված գլխավոր հարցերից է` ի՞նչ է ազատ ցանկությունը: Ի՞նչ է բարոյականությունը: Դա աստվածատուր մի բա՞ն է, թե՞ հասարակության կողմից մեր վրա դրված շրջանակ, որը մեզ պետք է ավելի արդյունավետ դարձնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։