Նախագահը ցավակցել է ԳԴ նախագահին՝ Բավարիայում զբոսաշրջիկների ավտոբուսի վթարի կապակցությամբ


21:32 , 4 հուլիս, 2017
 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին հուլիսի 3-ին Բավարիայում տեղի ունեցած՝ զբոսաշրջիկների ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: 
 Հիշեցնենք, որ Բավարիայում երեկ զբոսաշրջիկներ փոխադրող ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 17 մարդ է զոհվել: AFP-ն հաղորդել է 18 անհետ կորածի մասին:
 Ավտոբուսում 46 մարդ է եղել (այլ տվյալներով՝ 48): 31 տուժած հիվանդանոցներում է, շատերը լուրջ վնասվածքներ ունեն: Բախումից հետո ավտոբուսն ամբողությամբ այրվել է: