Հրդեհ՝ կահույքի արտադրամասում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ


13:30 , 4 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Հուլիսի 4-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող կահույքի արտադրամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: