Հանրապետականները շարունակում են «չբացահայտել», թե ով է լինելու վարչապետի պաշտոնում 2018-ից հետո


10:18 , 4 հուլիս, 2017
Լրատվական ու ընդդիմադիր ուժերն էլի տվայտանքների, գուշակությունների մեջ են… Նրանք բարկացած և զարմացած են, որ հանրապետականները շարունակում են «չբացահայտել», թե ով է լինելու վարչապետի պաշտոնում 2018թ. ապրիլից հետո:
Հանրապետականնե՛ր, չասեք, թող տառապեն, «վնուշկեքի», մտածմունքների մեջ ընկնեն, գնան եղունգ նայողների, զառ քցողների, սուրճի բաժակ նայողների, մյուս գուշակների մոտ…
Թող այդ հարցը շուրթերին աշխատեն, քնեն, երազներ տեսնեն, երազախաբ լինեն և այդ հարցով դիմավորեն լուսաբացն ու… կրկին տառապեն…
Տառապեն մինչև 2018 թվականի ապրիլը…