Արծրուն Հովհաննիսյան. «Սահմանին լարվածությունը շարունակվում է, կրակոցներն էլ անհամեմատ շատ են»


15:31 , 2 ապրիլ, 2013

Հակառակորդի ակտիվությունը պահպանվում է, ինչի հետևանքով սահմանին լարվածությունը շարունակվում է: Այս գիշեր հակառակորդի կողմից արձակված կրակոցները ևս անհամեմատ շատ են եղել: «Pastinfo.am» թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ու հավելեց, որ ստորաբաժանումների տեղաշարժ է նկատվում:

Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմն ակտիվություն է ցուցաբերել, ինչը հայկական կողմը փորձել է կանխարգելել: «Սակայն սահմանին հակառակորդի կողմից զինտեխնիկայի և հատուկ ստորաբաժանումների կուտակում է նկատվել: Այնուամենայնիվ հայկական կողմն աչալրջորեն հետևում է սահմանագծում հակառակորդի կողմից ցուցաբերվող ցանկացած քայլին և պատրաստ է համապատասխան գործողություններ ձեռնարկել հակառակորդի սադրանքներն ու գործողությունները չեզոքացնելու ուղղությամբ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: