Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի


18:00 , 3 հուլիս, 2017

Սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 30-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնից մինչև Մ. Խորենացու փողոցի հատման վայրի երթևեկելի հատվածի մի մասը՝ ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված:

Երևանի քաղաքապետարան