Դեյվիդ Բոուին ցանկացել է ստեղծել «1984»-ի մյուզիքլը: Ջորջ Օրուելի այրին կտրուկ արգելել է


15:50 , 3 հուլիս, 2017

Newmag.am-ը գրում է.

Ջորջ Օրուելի հակատուտոպիստական «1984» վեպը եղել է բարձր դպրոցների կրթական ծրագրերում: Այն նկարագրում է  «հրաշալի նոր աշխարհը», որը գտնվում է կառավարության խիստ հսկողության տակ, և այդ «աշխարհի»  բնակիչների միտքը նույնպես  իշխանության ձեռքին է: Սա թեմա է, որը երբեք չի հնացել: Ռոբերտ Իքը և Դունքան Միլլերը 2013-ին Լոնդոնի West End-ում ներկայացրեցին նովելի թատերական ադապտացիան, ներկայացումը միջազգային մի քանի բեմ էլ բարձրացավ, այդ թվում` Լոս Անջելեսում ու Վաշինգթոնում:

Վեպի նարատիվը արդիական է ներկայիս քաղաքական «կլիմայի» առումով: Երբ հունվարին Թրամփի գլխավոր խորհրդական Քելայն Քոնվեյի շուրթերից հնչեցին «ալտերնատիվ փաստեր», այն հայելային արտացոլումն էին Օշուանայի երկիմաստության, և դա էլ բավարար էր, որ 68 տարվա պատմությամբ գիրքը Amazon-ի ցանկում անմիջապես հայտվի թոփում: Ամերիկան կարոտ էր օրուելյան  մղձավանջին:  Այքի ու Մաքմիլանի ադապտացիան, գլխավոր դերերում Թոմ Սթարիջը (Ուինսթոն Սմիթ) և Օլիվիա Ուալդ (Ջուլյա), բեմ բարձրացավ Նյու Յորքի Hudson թատրոնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ