Մոսկվայի համբերությունը սպառվում է. Պեսկովը`ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին


15:30 , 3 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ դիվանագիտական սեփականության նկատմամբ, հայտարարել է, որ Մոսկվայի համբերությունը սպառվում է. հայտնում է Газета.ру-ն:

«Ինչ վերաբերում է սկզբունքին, ապա մենք խոսել ենք փոխադարձության սկզբունքի մասին: Ինչ վերաբերում է այն բանին, որ ռուսական կողմի համբերությունն այդ հարցում սպառվում է, այդ մասին նույնպես տարբեր մակարդակներով խոսվել է»,- ասել է նա: