«Կանսերվի բանկեքի» և դիրքի մասին


11:31 , 2 հուլիս, 2017
Դիրքը, խրամատը ու ընդհանրապես սահմանը պետք է պահել ինչով որ հնարավոր է: Չբացահայտելով ռազմական որոշակի տակտիկական գաղտնիքներ, պետք է փաստեմ, որ կանսերվի բանկաները լուծում են մի շարք հարցեր: Բայց հույսներս դնենք այդ բանկաների և սահմանապահ շների վրա, մեղմ ասած, տխմարություն է: 
Տեսեք, դուք գիշերը կողպում եք ձեր բակի դուռը, հետո տան մուտքի դուռը, իսկ ննջասենյակի դուռը պարզապես ծածկում եք: Հիմա նույնն էլ դիրքերում է՝ մենք գերժամանակակից նյութատեխնիկական սարքավորումներով հսկում ենք սահմանը, սահմանը պատում ենք փշալարերով, դիրքում, խրամատում կանսերվի բանկաներ ենք կախում: Էլի եմ ասում, մեր պաշտպանության մեխը դա չի, դա պարզապես պաշտպանության բաղկացուցիչ մի մաս է , որը մեզ բացի օգուտից վնաս չի տալիս...