Ադրբեջանցի գործարարին դաժան օրեր են սպասվում Ադրբեջանում


15:17 , 1 հուլիս, 2017

Ադրբեջանցի գործարար Ֆիքրեթ Մամեդովը վերջերս հայտնվեց սկանդալի մեջ: Մամեդովը սոցիալական ցանցի իր անձնական էջում դժգոհել էր ադրբեջանական լեզվից՝ այն անվանելով շողոքորթության լեզու: Մամեդովը ծավալուն գրառում էր կատարել իր մայրենի լեզվի մասին ու իր զզվանքն էր արտահայտել դրա նկատմամբ:

Մամեդովի այս հայտարարությանն արդեն արձագանքել է Ադրբեջանի կառավարությանը պատկանող Səs թերթի գլխավոր խմբագիր Բախրուզ Գուլիևը:

Գուլիևը հայտարարել է, որ Մամեդովի երակներով ադրբեջանցու արյուն չի հոսում, որ միայն հայի արյուն ունեցողը կարող է նման կերպ արտահայտվել Ադրբեջանի ու ադրբեջաներենի մասին:

Եթե Ադրբեջանի կառավարության մակարդակով Մամեդովին մեղադրում են հայի արյուն ունենալու մեջ, ապա Մամեդովի ճակատագիրը արդեն որոշել են, ու դա հեչ նախանձելի չի լինելու: