«Հրապարակ». Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ում մեծ գաղտնիք է բացել


10:10 , 1 հուլիս, 2017

«2016 թվականի բյուջեի կատարողականի միքանիօրյա քննարկումների տաղտուկը երեկ ցրվեց աննախադեպ իրողությամբ՝ ԱԺ ժամանեց շուրջտարին «փախուստի» մեջ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը երբևէ չի ներկայացել ԱԺ ու հաշվետու եղել օրենսդիր­ներին: Սակայն, այս անգամ էլ ճողոպրեց լրագրողներից՝ խույս տալով նրանց հար­ցերից: Իսկ հանրությանը հետաքրքրող հարցերը պատգամավորները չտվեցին, թեև ներկա էին բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանք չհետաքրքրվե­ցին ոչ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հերթական գործարքով, ոչ Արցախի հետ փոխօգնության պայմանագրով: Փոխարենը՝ նախարարը մեծ «գաղտնիք» բացեց, տեղեկացրեց, որ բանակցվող բոլոր փաստաթղթերում նշված է, որ չի կարող լինել վերջնական համաձայնություն՝ առանց Ղարաբաղի մասնակ­ցության: «Ողջ պատասխանատվությամբ եմ ասում՝ բոլոր աշխատանքային փաս­տաթղթերում, որոնք պահվում են Վիենայում, ԵԱՀԿ գլխավոր գրասենյակում, ինչ որ առաջարկվել է եռանախագահների կողմից և ինչ որ բանակցվել ու տեղ է գտել այդ փաստաթղթերում, բոլորի մեջ ասված է, որ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն խաղաղության բուն պայմա­նագրի մշակմանը և բանակցություններին՝ Հայաստանի, Ադրբեջանի և եռանախագահող երկրների միջնորդությամբ: Առանց դրա որևէ պայմանագիր չի կնքվի»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: