«Հրապարակ». Նորաթուխ պատգամավոր Լուիզա Սարգսյանը Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի՝ արդարադատության փոխնա­խարարի հետ


09:15 , 1 հուլիս, 2017

«Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զավեշտալի էպիզոդ է գրանցվել: Եվրաինտեգրման հարցերի հանձնա­ժողովի անդամ, «Ծառուկյան դաշինքի» պատ­գամավոր Լուիզա Սարգսյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է կալա­նավայրերի սննդի մասին: Վերջինս տարակուսել է՝ ես ի՞նչ կապ ունեմ քրեակատարողական հիմնարկների հետ: Երիտասարդ պատգամավորը, հավանաբար, Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի՝ արդարադատության փոխնա­խարարի հետ, սակայն սա չի խանգարել, որ­պեսզի հնաբնակ պատգամավորները զվարճա­նան նորաթուխ պատգամավորի վրիպման վրա»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: