Գերմանիայի խորհրդարանն օրինականացրել է միասեռ ամուսնությունները


04:50 , 1 հուլիս, 2017

Operativ.am-ը գրում է․

Գերմանացի խորհրդարանականները կողմ են քվեարկել միասեռ ամուսնությունների օրինականացմանը: Այս մասին գրում է  «Gazeta.ru»-ն:

«Կողմ» է քվեարկել 393 օրենսդիր, «դեմ»՝ 226-ը, ևս 4 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեմ է քվեարկել երկրում միասեռ ամուսնույթյունները օրինականացնելուն: