Առաջին էլեկտրոմոբիլն արդեն Հայաստանում է՝ ֆուտուրիստական դիզայնով և տպավորիչ տեխնիկական ցուցանիշներով


17:00 , 30 հունիս, 2017
Newmag-ը գրում է.
Renault ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերությունը Հայաստան է ներմուծել առաջին էլեկտրոմոբիլ Renault Twizy-ն` այսպիսով փորձելով հայաստանյան շուկա մտցնել էլեկտրոմոբիլների մշակույթը՝ ներկայացնելով դրա առավելությունները. էկոլոգիական նկատառումներից մինչև տնտեսում:
Այս քաղաքային ավտոմեքենան իր կոնցեպտով և ֆուտուրիստական դիզայնով բավականին յուրահատուկ տեսք և տպավորիչ տեխնիկական ցուցանիշներ ունի, մասնավորապես` քաղաքային ռեժիմում Renault Twizy-ն մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 100 կմ տարածություն: Լիցքավորումն իրականացվում է ստանդարտ, կենցաղում կիրառվող վարդակի միջոցով և մեքենայի ամբողջական լիցքավորումը տևում է ընդամենը 3.5 ժամ: Այս ամենի հետ մեկտեղ մեքենան բավականին թեթև է և ունի 487 կգ քաշ, իսկ երկարությունը և լայնությունը (կողային հայելիներով հանդերձ) համապատասխանաբար 2355 մմ և 1381 մմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։