«Աերոֆլոտ»-ն Առնո Բաբաջանյանի անունով ինքնաթիռ է անվանակոչել


16:48 , 30 հունիս, 2017

Yerkir.am-ը գրում է.
 Ռուսաստանի տրանսպորտի  նախարարության նախաձեռնությամբ` 
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը օդանավերից մեկն անվանակոչել է հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունով. հայտնում է Русарминфо-ն: Հունիսի 29-ին  «A. BABAJANYAN» գրությամբ «Բոինգ 777»-ը  ժամանել է ընկերության ինքնաթիռների կայան:

Որոշումն ընդունվել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի՝  Ռուսաստանի  տրանսպորտի նախարարին ուղղված դիմումից հետո: