BBC-ի թղթակիցն արտաքսվել է Թուրքիայից


13:50 , 30 հունիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Բրիտանական հայտնի BBC հեռուստաընկերության թղթակից Ջիյար Գոլը ձերբակալվել, այնուհետև արտաքսվել է Թուրքիայից:

Ըստ Evrensel-ի՝ Գոլը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում և ոստիկանության բաժանմունքում պահվել 5 ժամ, ինչից հետո նրան արտաքսել են:

Թղթակցի ձերբակալման և արտաքսման պատճառի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Գոլն այդ մասին տեղեկացրել է Twitter-ի իր էջում: