Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է գյուղապետի դիակը


11:12 , 2 ապրիլ, 2013

Այսօր առավոտյան Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` գյուղապետը, հնարավոր է, հանկարծամահ է եղել, կամ էլ նրա վրա կրակել են:

Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին, որ Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է գյուղապետի դին, հանգամանքները պարզվում են:

Մանրամասները ճշտվում են, կներկայացնենք ավելի ուշ:
NEWS.am