Գործով անցնող ևս 4 անձ` Անզոր և Շադիդ Գուբաշևի եղբայրները, Թամերլան Էսկերխանովը և Համզաթ Բահաևը, նույնպես մեղավոր են ճանաչվել: Հետաքննության տվյալներով` նրանք սպանության պատվեր են ստացել 2014-ի աշնանը:
Բորիս Նեմցովը սպանվել է 2015-ի փետրվարի 28-ին: Ըստ հետաքննության` պատվիրատուն Չեչնիայի ՆԳՆ «Հյուսիս» գումարտակի նախկին մարտիկ Ռուսլան Մուխուդինովն է: Նա միջազգային հետախուզման մեջ է: