Ով ավելի հուզումնալից տեքստ ասաց, բոլորս կգոռանք՝ այո


15:37 , 29 հունիս, 2017

Մեր քաղաքական դաշտը ձևավորվում է հուզականության սկզբունքով։ Ով ավելի հուզումնալից տեքստ ասեց, բոլորս կգոռանք՝ «Այո», իսկ միջազգային ասպարեզում հուզականությանը ոչ ոք չի նայում, այնտեղ ռացիոնալ և սառը դատողությունն է տիրում, որը բերում է արդյունավետության։

Դրա համար հուզականը պետք է օգտագործել ներսի լսարանի համար (լավ կլինի ընտրություններից առաջ), իսկ երբ հասնում եք Եվրոպա կամ Արևմուտք, «Մենք աշխարհի կենտրոնն ենք» ու դրան հետևող «Որոշ մի բանով օգնեք էլի» արտահայտությունները պետք է փոխարինվեն «Ինչո՞վ կարող ենք քեզ աջակից լինել, Աշխարհ» հարցով։