Պեդրո Ագրամունտին ԵԺԿ-ից հեռացնելը Եվրոպայի համբերության ավարտի հավաքական դրսևորումն է


13:10 , 29 հունիս, 2017

Ագրամունտը բացահայտ ադրբեջանամետ գործիչ է, և չեմ կարծում, թե իր նախասիրություններն ի հայտ են եկել ԵԽԽՎ նախագահությունից անմիջապես հետո: Դա իր հերթին նշանակում է, որ եղել է ժամանակ, երբ Ագրամունտի անվան հետ կապված հայտնի արատավոր երևույթները մի ժամանակ հանդուրժվել են եվրոպացի գործիչների կողմից, որ նա կարողացել է հասնել ԵԽԽՎ նախագահության, մինչդեռ չափն արդեն անցնում է...

Հեչ չեմ բացառում, որ այս ամբողջ գործընթացին իր ուրույն «նպաստն» ունի Ադրբեջանի եղբայր թուրքական պետությունը, որն օրեցօր կորցնում է զսպվածությունը Եվրոպայի նկատմամբ՝ դրսևորելով ավելի ու ավելի լկտի հռետորաբանություն: