«Ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում… Սա այդ դեպքն էր». Լիլու (Photo)


02:50 , 29 հունիս, 2017

Վերջերս Լիլուն նոր տեսահոլովակ ներկայացրեց՝ նկարահանված «Պապ ջան» երգի հիման վրա:

Պարզվում է՝ տեսահոլովակում երգչուհու հագին 20 կիլոգրամանոց զգեստ է եղել:

«Գրեթե ամեն անգամ տեսահոլովակ նկարահանելիս հանդիպում եմ դժվարությունների ))) Այս անգամ զգեստս էր դժվարությունը, որը կշռում էր մոտ 20 կիլոգրամ։ Ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում… Սա այդ դեպքն էր»,- լուսանկարը մեկնաբանել է երգչուհին: