Խեղդված քաղաքացու դին դուրս են բերել Սևանա լճից


19:15 , 28 հունիս, 2017

Հունիսի 28-ին, ժամը 16:23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում երեխա է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Տեղի ուժերով Սևանա լճից դուրս է բերվել 1969 թ. ծնված Վ. Ա.-ի դին: