ՀՀ-ն ռազմական հզորությամբ 131 երկրների շարքում 95-րդն է. Global Firepower


20:00 , 28 հունիս, 2017

Global Firepower միջազգային վերլուծական կենտրոնը հրապարակել է «Աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշ 2017»-ը, որը կազմվել է ավելի քան 50 ցուցանիշի վերլուծության հիման վրա: 

Աշխարհի 131 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 95-րդ տեղը, Վրաստանը՝ 80-րդ, Ադրբեջանը՝ 59-րդ:

Ցանկում առաջատարը նորից ԱՄՆ-ն է: Ռուսաստանը ցուցակում երկրորդ տեղում է, Չինաստանը՝ երրորդ: Ուժեղագույնների տասնյակում են ընդգրկվել նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Թուրքիան:

Ռազմական հզորության գլոբալ ինդեքսը (Global Firepower Index) կազմելիս հաշվի են առնվում այդ թվում զինվորական ծառայության պիտանի անձանց թիվը, պետական ծախսերը բանակի վրա, օդատիեզերական, ծովային ուժերի հզորությունը: