Վերջապես մարդիկ սկսել են գնահատել բնությունը. Նորվեգիայում այլևս ոչ մի ծառ չի կտրվի


21:30 , 28 հունիս, 2017

Բնական է այն, որ մենք չենք կարող ապրել առանց փայտի, քանի որ այն օգտագործվում է հազարավոր ապրանքներում, որոնք մենք օգտագործում ենք առօրյա կյանքում։ Հենց այդ պատճառով է, որ մարդիկ մեծ մասշտաբներով անտառահատումներ են անում։

Եվ չնայած այն բոլոր հարմարություններին, որոնք ստանում ենք փայտի օգնությամբ, ծառահատումները հսկայական վնաս են հասցնում մոլորակին և մարդկությանը։ Հազարավոր ծառեր հատվում են ամեն օր, ինչի արդյունքում շատ հսկայական անտառներ, որոնք միլիոնավոր կենդանիների բնակավայրն էին, անցել են պատմության գիրկը։

Սա չափազանց վատ տենդենց է, սակայն նույնիսկ դրա վերջն արդեն մոտ է։ Վերջերս Նորվեգիայի կառավարությունը տեղեկություն է հրապարակել մի նախագծի մասին, ըստ որի՝ այս երկիրը կհրաժարվի գնել բոլոր այն ապրանքները, որոնք ինչ-որ կերպ կապված են անտառահատումների հետ։ Բացի այդ՝ Նորվեգիայում արգելվել է նույնիսկ մեկ ծառի հատումը։

Սա հսկայական քայլ է մարդկության համար՝ դեպի ավելի մաքուր և գեղեցիկ ապագա ստեղծելը։