«Ինքնանպատակ կարող է լինել միայն մարտունակության պահպանումը՝ հաշվի առնելով առաջնագծում առկա զինատեսակները, կամ հակառակորդի զինանոցում առկա զինատեսակները և դրանց հակազդման կամ արդյունավետության նվազեցման միջոցները։ Մենք այլ տրամաբանությամբ ենք առաջնորդվում և յուրաքանչյուր գնում կատարելիս՝ ուսումնասիրում ենք ողջ շուկան՝ իր բոլոր հնարավորություններով։ Եթե կլինի այդպիսի իսրայելական զենք, անպայման կուսումնասիրենք նաև այդ տարբերակները»։
Նախարարը նշեց, որ վերջին շրջանում ունենք զինանոցի համալրման բավականին լուրջ գործընթացներ՝ արդեն մատակարարված և առաջիկայում մատակարարվող զենք-զինամթերքի առումով. «Այդ աշխատանքները շարունակվելու են»։