Նոր պաշտոնանկություն կառավարությունում


15:30 , 28 հունիս, 2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Այս մասին հայտնում է gov.am կայքը։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով`
Խաչատուր Խաչիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-ասվում է վարչապետի որոշման մեջ: