Bild. Օբամեյանգը Տյանցզին Ցյուանցզյանում կստանա տարեկան 30 մլն եվրո


15:10 , 28 հունիս, 2017

Armsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մոտ է Չինաստան տեղափոխվելուն,- գրում է «Bild»-ը:

28-ամյա գաբոնցին «Տյանցզին Ցյուանցզյան» տեղափոխվելու դեպքում կստանա տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ: 

Չինական ակումբը դեռ պաշտոնական առաջարկով չի դիմել «բզեզներին»: Հիշեցնենք, որ «Բորուսիան» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը 70-80 մլն եվրոյի դիմաց:

Օբամեյանգը Գերմանիա էր տեղափոխվել 2013 թվականին: «Բորուսիայի» կազմում անցկացրած 189 խաղում վերջինս դարձել է 120 գոլի և 33 գոլային փոխանցման հեղինակ: