ՌԴ ԱԳՆ-ն «հիմարություն» է անվանել ԱՄՆ-ի հայտարարությունը


14:10 , 28 հունիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ հայտարարություններն այն մասին, թե սիրիական իշխանությունները նոր քիմիական հարձակում են պատրաստում, ապացույցներ չունեն: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գենադի Գադիլովը. հայտնում է РИА Новости-ն:

«Հայտարարություններն այն մասին, թե սիրիական ԶՈՒ-ն պատրաստվում է քիմիական զենք կիրառել, բացարձակ հիմարություն են` ոչնչով չապացուցված: Ոչ մի փաստ չկա»,- ասել է նա: