Armsport.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարծում է, որ ակումբի համար հեշտ չի լինի աստղային ֆուտբոլիստի ձեռք բերել:
Կանը նշել է, որ դա պայմանավորված է գերմանական գրանդի ֆինանսական հնարավություններով.
«Բավարիայի» մարտավարությունը միշտ պայմանավորված է եղել նրանով, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ ձեռք բերի սուպերաստղի: Բայց այս պահին հեշտ չի լինի գնել նոր Ռիբերիի կամ Ռոբենի:
Բանն այն է, որ որոշ ակումբներ ի վիճակի չեն նման ֆուտբոլիստներին բարձր աշխատավարձ առաջարկել: Այս ամենը բարդացնում է «Բավարիայի» խնդիրը տրանսֆերային քաղաքականության տեսանկյունից նաև ապագայում»,- Կանի խոսքերն է փոխանցում «SID»-ը: