Տեր-Գեւորգյանների ընտանիքը թոնրի շուրջ հաճախ է հյուրընկալություններ կազմակերպում: Այս անգամ հյուրերի թվում են Բոստոնի հայ համայնքի հայտնի անդամներ, ինչպես ակտիվիստ եւ բարերար Կարոլին Մուգարը, որի հայրը հիմնադրել է Star Market, գործարար Նուբար Աֆեյանը, Մասաչուսեթսի եկեղեցիների խորհրդի առաջին ամերիկահայ նախագահ Էնթոնի Բարսամյանը:
Թոնրի մասին զրույցը թեժանում է, երբ բացվում է Չերչիլի ֆավորիտ հայկական Արարատ կոնյակի 20 տարեկան շիշը: «Սովետական շրջանի բերած էլեկտրականությունից եւ գազից առաջ թոնիրը հայկական գյուղերում կարեւոր դեր ուներ»,- ասում է տանտերը, որը ծնվել է Հալեպում, կրթություն է ստացել Հայաստանում եւ ԱՄՆ է ներգաղթել 1990-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: