Անոմալ շոգեր. Արիզոնայում արևի տակ թխվածքաբլիթներ են պատրաստում


18:15 , 27 հունիս, 2017

Ամերիկյան Արիզոնա նահանգում ջերմաստիճանը գրեթե հասել է +50 աստիճանի. նման ջերմաստիճանը գրանցվել է նաև 1990թ. հունիսի 26-ին։

Սաստիկ շոգին անհնար է դիմանալ. չեղարկվում են ավիաչվերթներ, ամեն ինչ բառացիորեն հալչում է աչքի առաջ: Լրատվամիջոցը ուշագրավ կադրեր և տեսանյութ է հրապարակել Արիզոնայից: