Կա՞ արդյոք անձնագրային գործողություն, որի համար վճարումն ընդունվում է կանխիկ


16:12 , 27 հունիս, 2017
Անձնագրային ծառայությունների կողմից իրականացվող գործողությունների համար, եթե սահմանված է պետական տուրքի վճարում, արգելվում է վճարումն ընդունել կանխիկ: Առավել սեղմ ժամկետում անձնագիր ստանալու համար վճարվող գումարը նույնպես ընդունվում է անկանխիկ. քաղաքացու կողմից ներկայացվում է վճարումը հիմնավորող անդորրագիր:
Բացառություն է կազմում միայն սահմանային անցման կետում ՀՀ մուտք գործելիս օտարերկրացու կողմից մուտքի վիզա ստանալու համար վճարումը, որը կարող է իրականացվել նաև կանխիկ: