Ֆիրդուսում լայնածավալ շինարարություն կիրականացվի, բնակիչներն անտուն չեն մնա․ Նարեկ Սարգսյան


14:50 , 27 հունիս, 2017

Tert.am-ը գրում է.

33-րդ թաղամասում (Ֆիրդուսում) իրականցվելու է լայնածավալ շինարարություն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։ Նա նաև ընդգծեց, որ թաղամասի նախկին բնակիչներին այդտեղ բնակարաններ չեն տրվելու:

«Իրենց հետ քննարկվել է, իրենք ընտրում են բնակարաններ՝ քաղաքի տարբեր հատվածներում կամ ֆինանսական միջոցներ, էդ պրոցեսը գնում է: Պաշտոնապես գիտեմ, որ մնացել են մոտ 20 ընտանիքներ: Առհասարակ ճիշտ է, եթե մարդը ապրում է կենտրոնում, ցանկալի չէ, որ այդ լանդշաֆտը փոխվի»,– ասաց նա:

Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ Քաղաքաշինության նախարարությունն իր ղեկավարությամբ նախկինում մշակել էր այդ տարածքի ամբողջ կառուցապատման նախագիծը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ