«Առավոտ». Արցախի ժողովրդի հետ գուցե նորից՝ զրոյից սկսենք բանակցային գործընթացը. Ս. Օհանյան


11:30 , 27 հունիս, 2017

«Հակառակորդն անընդհատ փորձում է լարված պահել սահմանային իրավիճակը, ինչը բանակցային գոր­ծընթացի վրա ազդելու և ներքաղաքական որոշակի խնդիրներ լուծելու նպատակով է»,- Aгavot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի իրականացրած սահմանային վերջին միջադեպերին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է շարունակի պնդումներն առ այն, որ վստահության մեխանիզմներ պետք է ձևավորվեն: «Առաջնային պլան պետք է մղվի Արցախի ղեկավարության մասնակցությունը բանակցային գործընթացին որպես հակամարտության կողմ: Հարցի լուծման վերջնական փուլերից մեկում գուցե Արցախի ժողովրդի հետ նորից՝ զրոյից սկսենք բանակցության գործընթացը: Մնացածը ռազմավարա­կան խնդիրներ են, որոնք պետք է ուղղված լինեն առաջնածին և բանակի ամրապնդմանը»,- նշեց Սեյրան Օհանյանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: