Մեծ արդյունքների կարելի է հասնել հասարակական աջակցության ու ներգրավվածության պայմաններում


09:51 , 27 հունիս, 2017
Իր երկրի զարգացման և հզորացման նպատակ ունեցող յուրաքանչյուր իշխանության կարևորագույն գործառույթներից մեկը համապատասխան հասարակական կարծիքի ձևավորումն է։ Դա չափազանց լուրջ, կշռադատված, տքնաջան աշխատանք է, որն ինֆորմացիոն այս դարաշրջանում էապես ազդում է գործընթացների վրա։ Մեծ արդյունքների շատ արագ կարելի է հասնել միայն բարենպաստ հասարակական կարծիքի և դրանով պայմանավորված հասարակական աջակցության ու ներգրավվածության պայմաններում։ Եվ, ընդհակառակը, ամենալավ գաղափարների ու ծրագրերի տապալման հավանականությունը շատ մեծ է, եթե չկա բարենպաստ հասարակական կարծիք ու հասարակության աջակցություն։