+47 ºC պայմաններում Արիզոնա նահանգում հալչում է ամեն հնարավորը (Photo)


07:53 , 27 հունիս, 2017

Ամերիկյան Արիզոնա նահանգում օդի ջերմաստիճանը հասել է +47 աստիճան Ցելսիուսի: Ամեն ինչ բառացիորեն հալչում է՝ պլաստիկե արգելապատնեշները, ճանապարհային նշանները, փոստարկղերի համար նախատեսված սյուները: Իսկ մեքենաների սրաhն այն աստիճան է տաքանում, որ այնտեղ հնարավոր է թխվածքաբլիթ թխել: Անգամ փորձողներ են եղել․․․