‹‹Հայաստան ջան››. Կայացավ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերան
21:09 , 26 հունիս, 2017 Կայացավ ‹‹Եվրատեսիլ-2016›› երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան: Երգի երաժշտության հեղինակը Իվետա Մուկուչյանն է, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, տեսահոլովակի ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան: Երգում եւ տեսահոլովակում ներկայացվում է երգչուհու ամենաջերմ զգացողությունները հայրենիքի՝ Հայաստանի նկատմամբ, որն իր իսկ խոսքով՝ ամենալավը, ամենաարդարն ու հարազատն է:
Գործիքավորում – KarenSevak production Միքս/մասթերինգ – Duetro Studio Օպերատոր – Սուրեն Թադևոսյան Մոնտաժ – Էդուարդ Մատենցյան / ESKIZ studio Տնօրեն – Սոնա Մարության Ոճաբան – Արամ Նիկոլյան, MUKUCHYAN Դիմահարդարներ – Մարիաննա Մուկուչյան, Լիաննա Այվազյան Վարսահարդար – Նանո Ջուլհակյան Բեմադրող նկարիչ – Ներսես Սեդրակյան Զգեստների նկարիչ – Լիլիթ Մխիթարյան Նկարիչ - Մկրտիչ Շեխյան Dr Drone – Դավիթ Աբրահամյան