Օրվա կադրը NASA-ից. Յուպիտերի հսկայական հողմապտույտները


18:15 , 26 հունիս, 2017

NASA տիեզերական գործակալությունը հրապարակել է Յուպիտերի հողմապտույտների լուսանկարը: Լուսանկարն արվել է JunoCam-ի օգնությամբ, որը գտնվում է Յունոնա տիեզերանավի վրա: Այդ մասին ասվում է գործակալության կայքում:

Լուսանկարի վրա երևում են բաց և մուգ ամպերից կազմավորված գծեր: Երեք հողմապտույտները, որոնք երևում են նկարի վրա երեք մեծ, սպիտակ կետերի տեսքով, անվանված են «մարգարտի թելեր»:

Լուսանկարում միմյանց հաջորդող մթնոլորտային բաց և մուգ գծերից յուրաքանչյուրը Երկրից լայն է և ընդլայնվում է Յուպիտերի շուրջը ժամում հարյուրավոր կիլոմետրերի հասնող արագությամբ: Նկարի վրայի լուսավոր տարածքները շրջաններ են, որտեղ գազային կուտակումը մեծանում է, իսկ մուգ հատվածները՝ շրջաններ, որտեղ գազը հանգում է:

Картинки по запросу