«Հայկական հնդկահավը» իրարանցում է առաջացրել Մոսկվա-Բաքու չվերթում


17:20 , 26 հունիս, 2017

Մոսկվայից Բաքու թռչող ինքնաթիռի ադրբեջանցի ուղևորին վրդովեցրել է ինքնաթիռի ճաշացանկում հայկական ձևով պատրաստված հնդկահավի առկայությունը: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Ուղևորին ճաշացանկում հայկական ուտեստի առկայությունը հիստերիայի է հասցրել, և նա սկսել է վիճաբանել ինքնաթիռի անձնակազմի հետ: «Ինչո՞ւ է Ադրբեջան կատարվող ավիաչվերթում առաջարկվում նման սադրիչ անվամբ ուտեստ»,- ադրբեջանցին հարցրել է ինքնաթիռի ուղեկցորդուհուն, ով տարակուսել է քսենոֆոբիայի նման դրսևորումից: