16:46 , 26 հունիս, 2017
Newmag-ը գրում է.
Radiooooo օնլայն հարթակըջնջում է տարածքի և ժամանակի սամանը: Քարտեզի վրա ընտրում եք երկիր, հետո ժամանակահատված և միանգամից սկսում են հնչել այդ ժամանակահատվածում պոպուլյար երգեր: Ցանկության դեպքում, կարելի է նաև կարգավորել հնչող երաժշտությունը Fast, Slow և Weird տարբերակներով:
Հնչող երաժշտության մասին կարելի է մանրամասն ինֆորմացիա ստանալ մեկ քլիքի միջոցով, հարկավոր է միայն սեղմել ալբոմի պատկերի վրա:
Իսկական երաժշտական ճանապարհորդություն կկազմակերպի Radiooooo-ի Taxi գործառույթը: Հարկավոր է միայն նշել ցանկալի ուղղություններն ու տարեթվերը, օգտատիրոջ համար կսկսվի վիրտուալ ուղևորություն մեղեդիների և նոտաների անծայրածիր աշխարհում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։