Մակրոնը Ռուսաստանին ագրեսոր է անվանել


17:00 , 26 հունիս, 2017

Yerkir.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում որպես ագրեսոր է հանդես գալիս Ռուսաստանը. հայտնում է Интерфакс-ը:

«Ագրեսորը Ռուսաստանն է, ոչ թե Ուկրաինան: Մենք նաև համարում ենք, որ Ղրիմի անեքսիան անօրինական է, նշանակում է` բոլորս գիտենք` ով է սկսել պատերազմը և ստեղծել այս իրավիճակը, և ինչ իրավիճակում ենք մենք գտնվում»,- ասել է Մակրոնը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո: